ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂ` ԽՍՀՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՎ «ԱՐԱՐԱՏ-73» ԹԻՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ11 փետրվարի 2002 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված տոնի կենտրոնական իրադարձությունը կդառնա` ԽՍՀՄ հավաքականի եւ «Արարատ-73» թիմի միջեւ խաղը, որը կկայանա ապրիլի 21-ին «Հրազդան» մարզադաշտում: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ԽՍՀՄ վետերանների հավաքականում խաղալու են հրավիրվել հայտնի անցյալում Կիեւի «Դինամոյի» խաղացողներ Օլեգ Բլոխինը, Ալեքսեյ Միխայլիչենկոն, Իգոր Բելանովը, Լեոնիդ Բուրյակը, Վլադիմիր Բեսսոնովը, Մոսկվայի սպարտակցիներ Ալեքսանդր Պրոխորովը, Ռինատ Դասաեւը, Գեորգի Յարցեւը, Ֆյոդոր Չերենկովը, Յուրի Գավրիլովը, Անդրեյ Յակուբիկը, Ալեքսանդր Չիվաձեն, Վլադիմիր Գուրցեւը, Թենգիզ Սուլակվելիձեն, Ռամազ Շենգելիան եւ Մանուչար Մաչաիձեն: ԽՍՀՄ հավաքականին կմարզեն փառաբանված մարզիչներ Վալերի Լոբանովսկին եւ Գենադի Լոգոֆետը: «Արարատ»-73 թիմը կպաշտպանեն Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Էդուարդ Մարկարովը, Արկադի Անդրեասյանը, Ալեքսանդր Միրզոյանը, Նիկոլայ Ղազարյանը, Ալեքսանդր Քերոբյանը, Նազար Պետրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Հովհաննես Զանազանյանը, Արտյուշա Մովսիսյանը, Լեւոն Իշտոյանը եւ Սեգեյ Բոնդարենկոն: Ինչպես եւ 1973 թվականին, թիմը կմարզի Նիկիտա Սիմոնյանը, որի օգնականը կդառնա մոլի ֆուտբոլասեր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը: Նախքան տոնի սկզբը «Հրազդան» մարզադաշտում կկայանա խաղ` Հայաստանի եւ Ռուսաստանի բիզնեսմենների միջեւ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |