ԹԵՀՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ11 փետրվարի 2002 - 22:46 AMT PanARMENIAN.Net - «Իրանը պատրաստ է դիմակայել իր անկախության եւ Իսլամական հեղափոխության ձեռքբերումների դեմ ցանկացած ոտնձգություն», հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Քամալ Հարրազին: Ինչպես տեղեկացնում է «ԻՌՆԱ» պաշտոնական տեղեկատվական գործակալությունը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնում, որ «ժողովուրդը համախմբվածություն կցուցաբերի Արումուտքի կողմից հնարավոր սադրանքի առկայության դեպքում»: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար զորամիավորման հրամանատար գեներալ Յահյա-Ռահիմ Սաֆավին զգուշացրել է ԱՄՆ-ին, որ զինվորական ներխուժման դեպքում Թեհրանը պատրաստ է հակահարված տալ: Իսկ նրա տեղակալ Սարդար Զուլ Քադերը հայտնել է, որ «Եթե ԱՄՆ համարձակվի Իրանի դեմ պատերազմ սանձազերծել, ապա Պարսից ծոցի նավթի բոլոր հորատանցքերը կհրդեհվեն»: Նրա խոսքերով` «Ամերիկյան զինվորների համար Պարսից ծոցի գոտին գերեզմանի կվերածվի»: «Իրանը` դա Աֆղանստան չէ, եւ պատերազմը մեր դեմ երկու-երեք ամիս չի տեւի», հայտարարել է նա: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ելույթ ունենալով կոնգրեսի առաջ` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրանն անվանել է «չարության գոտին» կազմող եւ «Ամերիկային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին սպառնացող» երկրների թվում: Իրանի ղեկավար Մոհամմադ Հաթամին հայտնել է, որ այդ արտահայտությունը պարտադրում է պատասխան գործողությունների:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |