ՀՅԴ-ն չի բացառում, որ խորհրդարանը ՀՀ ՍԴ որոշումից հետո կցանկանա «լվանալ ձեռքերը»

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից հետո փաստաթղթերը իրավական ուժ ունեն միայն Հայաստանի Հանրապետության համար: Արձանագրությունները միջազգային ուժ կստանան միայն այն ժամանակ, երբ ՀՀ խորհրդարանը դրանք վավերացնի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ՀՀ ՍԴ վճիռը թույլ է տալիս համապատասխան վերապահումներ կատարել, եւ եթե խորհրդարանը Արձանագրությունների վավերացման ժամանակ դա չանի, ապա ողջ փաստաթուղթը կկորցնի իր իմաստը: Ընդ որում, նա նշեց, որ խորհրդարանը ՀՀ ՍԴ որոշումից հետո կցանկանա «լվանալ ձեռքերը»:



«Մենք թույլ չենք տա նրանց այդպես վարվել, որովհետեւ խորհրդարանը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի այդ հարցին»,- նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ խորհրդարանը պետք է իր ավանդը ներդնի հարցի լուծման գործում: Ընդ որում, նա ասաց, որ ՀՅԴ-ն պայքարելու է, որպեսզի «ՀՀ Ազգային Ժողովի մասին» օրենքը փոփոխվի, որից հետո Հայաստանի Ազգային ժողովը կկարողանա համապատասխան վերապահումներ կատարել:



Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե երբ են Արձանագրությունները ներառվելու խորհրդարանի օրակարգում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---