Թուրքիան ձգտում է պարտադրել Հայաստանին ընդունել եւս մեկ «Մանդորֆյան հռչակագիր»14 հունվարի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չի ցանկանում որեւէ մեծ զիջումներ Հայաստանից: Այդ գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունում Անկարան ձգտում է պարտադրել Հայաստանին ընդունել եւս մեկ «Մանդորֆյան հռչակագիր»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Նույնիսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները կհակասեն Ադրբեջանի շահերին, Բաքուն հեշտ չի հրաժարվի Թուրքիայից», - նշել է նա:Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը: Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը: Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |