Հայաստանի խորհրդարանն ու ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը14 հունվարի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային:Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Հ.Աբրահամյանը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի խորհրդարանը, նոր ծրագրեր իրականացնելով, պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը եւ տիկին Չիման քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանք առանձնացրեցին մի շարք հեռանկարային ոլորտներ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները զարգացնելու նպատակով նոր ծրագրեր մշակելու եւ իրագործելու համար: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |