ՀՀ ՍԴ-ը Անկարային ոչ մի հնարավորություն չի թողել գործընթացի հավանական ձախողումը Հայաստանի վրա բարդելու համար14 հունվարի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Սահմանադրական դատարանը իր եզրակացության մեջ հստակ իրավական գնահատականներ է տվել հայ-թուրքական արձանագրություններին եւ լավ է, որ այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան», - Երեւանում ՀՀ ՍԴ միջազգային պայմանագրերի հարցերով գրասենյակի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է սահմանադրության փորձագետ Վարդան Պողոսյանը: Նրա խոսքերի համաձայն, ՀՀ ՍԴ-ն իր որոշումով թուրքական կողմին առիթ չպետք է տար գործընթացի հավանական ձախողումը Հայաստանի վրա բարդելու: Նա նաեւ ավելացրել է, որ ՍԴ որոշման մեջ իրենց արտացոլումն են գտել հայ հասարակության շատ մտավախություններ, որոնք համապատասխան իրավական գնահատական են ստացել: «Այս որոշումը իրավական շատ կարեւոր ուժ ունի Հայաստանի բարձրաստիճան անձանց համար, ընդհուպ նախագահի», - ընդգծել է փորձագետը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք փորձագետն այս իրավիճակում տեսնո՞ւմ է ՀՀ ԱԺ կողմից արձանագրությունների վերապահումների անհրաժեշտությունը, Պողոսյանը պատասխանել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այդպիսի անհրաժեշտություն այլեւս չկա: Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր միջազգային պայմանագիր, այդ թվում նաեւ արձանագրությունները, ունեն թերի կողմեր: «Սակայն դրանք շտկելու համար պետք է հրաժարվել գոյություն ունեցող արձանագրություններից եւ նորերը ստորագրել, ինչն էլ իրատեսական չէ: Նույնիսկ այդ դեպքում որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ նոր արձանագրություններն ավելի լավը կլինեն», - նշել է նա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |