ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՒ, ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չի բացառում պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ, երկկողմ հարաբերությունների կանոնավորման համար, անմիջական կապերի հաստատման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով` այդ առումով, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումը արդյունավետ էր: Վարդան Օսկանյանը չի բացառել իր թուրք պաշտոնակցի հետ մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը: «Երկու կողմերը տրամադրված են կանոնավորել հարաբերությունները երկոսության միջոցով, որը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների միջեւ հարաբերություններին»,- հայտնել է Վարդան Օսկանյանը` հրաժարվելով տեղեկացնել Իսմայիլ Ջեմի հետ բանակցությունների մանրամասները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---