ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ» ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բնակչությանը «խորհրդային» խնայողական ավանդները վերադարձնելու մասին «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն ընդգրկված չէ նոր կառավարության գործունեության ծրագրում, որում այդ կուսակցությանը տրամադրված է երեք նախարարական պաշտոն: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, տվյալ առաջարկությունը չի ընդունվել` նկատի ունենալով դրա անիրական լինելը: Նախարարը նշել է, որ ծրագրում չի ընդգրկվել նաեւ երկրում մասնագիտացված պետմարմին ստեղծելու ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՅԴ կուսակցության առաջարկությունը: Նրա կարծիքով` նման մարմնի ստեղծումը երկրում առաջ կբերի կոռուպցիայի մակարդակի բարձրացում: Նա ավելացրել է, որ համապատասխան բանակցություններից հետո, «Դաշնակցություն» կուսակցությունն ինքն է հանել այդ հարցը: Նշենք, որ այդ կուսակցությանը նոր կառավարությունում նույնպես բաժին է հասել երեք նախարարական պաշտոն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---