ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանում Տերտերի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի մասին ադրբեջանական «Զերկալո» թերթի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նախօրեին մոտավորապես ժամը 21-ին Ադրբեջանի տարածքից կրակոցներ են հնչել, որոնց ի պատասխան, ղարաբաղյան կողմից նույնպես մի քանի կրակոց է արձակվել: Մինչդեռ «Զերկալո» թերթը հաղորդել է, որ փոխհրաձգության արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինվոր Հասան Իհբալը, ինչը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: Թերթում հաղորդվում է նաեւ, որ ղարաբաղյան կողմը նույնպես կորուստներ է կրել: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ փոխհրաձգության արդյունքում ո՛չ ադրբեջանական, ո՛չ ղարաբաղյան կողմից զոհեր չեն եղել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---