ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԻՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայ բարձրաստիճան պետական գործիչներից ոչ ոք չի ներկայացրել համապատասխան ծառայություններին իր եկամուտների եւ ունեցվածքի մասին: Բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի եւ եկամուտների հայտարարման մասին օրենքը ուժի մեջ է այս տարվա հունվարի մեկից: Համաձայն այդ օրենքի` բարձրաստիճան պետական ծառայողները պարտավոր են հայտարարել անցյալ տարվա իրենց եկամուտների մասին մինչեւ փետրվարի մեկը: Հայտարարագրի տրման ձեւերը հաստատվել են անցյալ շաբաթ եւ արդեն բաժանվում են: «Արմինֆո» գործակալության տվյալներով` Հայաստանում հաշվվում է մոտ երեք հազար անձ, որոնց վրա տարածվում է օրենքի այդ պահանջը: Նրանց թվում են` նախագահը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, փոխնախարարները, դատավորները, համայնքապետերը եւ թաղապետերը: Հայտարարագրեր պետք է ներկայացնեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների մոտիկ ազգականները: Հաշվի առնելով վերջիններիս` իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին պետք է տեղյակ պահեն մոտ 10-12 հազար մարդ: Համաձայնագրերը ժամանակին չներկայացնելու դեպքում` օրենքը տուգանքներ է նախատեսում 50 հազար դրամի չափով (մոտավորապես 88 դոլար): Օրենքը ենթադրում է նաեւ ներկայացված տեղեկության ստույգ լինելու վերահսկման կարգը, որը կառավարության կողմից առայժմ սահմանված չէ:Պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի մասին տեղեկությունը պետք հրապարակվի զանգվածային լրատվական միջոցներում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---