ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ19 հունվարի 2002 - 20:02 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Այդ արհեստականորեն ստեղծված խնդիրը ուռճացվում է ԵԽ-ում որոշակի ուժերի սադրանքով»: Այսպիսի հայտարարություն է արել «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը իշխանամետ կուսակցությունների միության նիստին: Նա ակնարկել է, որ Ադրբեջանի հանդեպ Եվրախորհրդի խիստ վերաբերմունքի պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը Իլհամ Ալիեւի գլխավորությամբ պայքարում է հայերի դեմ: Ըստ Ահմեդովի` ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում Իլհամ Ալիեւը պատրաստվել էր հանդես գալ « էլ ավելի խիստ» մեղադրանքներով Երեւանի հասցեին: «Սակայն, ըստ երեւույթին, հայերի հովանավորները Եվրախորհրդում օգնության ձեռք մեկնեցին նրանց` ուռճացնելով քաղբանտարկյալների խնդիրը», եզրակացրել է Ահմեդովը: Նա ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ հայերին դրանում օգնել են եւ «Բաքվի իրավապաշտպանները»: Եթե իրավապահպանների կողմից կազմված քաղբանտարկյալների ցուցակը չլիներ, Եվրախորհուրդը «չէր կարողանա Ադրբեջանի վրա ճնշում գործադրեր եւ Բաքվի հետ խոսեր վերջնագրերի լեզվով», հայտնեց Ահմեդովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է Նա նշել է, որ դա տևական գործընթաց է |