ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՍԿՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Պենտագոնը Բաքու կուղղարկի իր փորձագետներին Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման ընթացակարգի ավարտվելուն պես: Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը թույլ կտա ԱՄՆ-ի ղեկավարությանը այդ երկրին ռազմական օգնություն ցույց տալ, որը անհրաժեշտ է միջազգային ահաբեկության դեմ պայքարի Վաշինգտոնի նախագծերի իրականացման համար: Նախարարի խոսքերով, ամերիկյան ռազմական փորձագետները տեղում կծանոթանան իրավիճակին եւ կմշակեն համագործակցության նախագիծ, որը կփոխանցվի երկու պետությունների ղեկավարների հաստատմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---