ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ Է ՍԱԴԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ15 հունվարի 2002 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Ստրասբուրգից վերադարձել է ընկճված վիճակում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իմանալով այն մասին, որ ԵԽԽՎ-ի իրավական հարցերով եւ մարդու իրավունքների կոմիտեն բանաձեւ է ընդունել` վերջնագիր ներկայացնել Բաքվի իշխանություններին` ուրբաթ օրը շտապ մեկնել է բանակցելու Եվրախորհրդի ղեկավարության հետ: Կոմիտեն պահանջել է առանց հապաղելու ազատել բոլոր քաղբանտարկյալներին` սպառնալով պատժամիջոցներ կիրառել: Ստրասբուգում կայացած հանդիպման արդյունքներից հուսախաբված Գուլիեւը, այնուամենայնիվ, լրագրողների հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ Ադրբեջանը չի վտարվի Եվրախորհրդից: Նրա լավատեսությունը Բաքվում ոչ բոլորն են կիսում: Օրինակ` քաղաքագետ Էլհան Մեհթիեւը «Յենի մուսսավաթ» թերթում իր հրապարակման մեջ կանխագուշակում է իրադրության էլ ավելի վատթարացում: Նրա հավաստմամբ` Հեյդար Ալիեւին սպասվում է Սադդամ Հուսեյնի ճակատագիրը, իսկ Ադրբեջանի ժողովրդին` իրակցիների ճակատագիրը: Նույն թերթը գրում է, որ Եվրախորհրդից վտարման դեպքում երկրին սպասվում է ֆինանսա-քաղաքական պատժամիջոցներ, իսկ ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքերն էլ ավելի կթուլանան:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |