ԱԴԵՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւին չհաջողվեց համոզել Եվրախորհրդի ղեկավարությանը` չընդգրկել ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի օրակարգում Ադրբեջանում քաղբանտարկայլների մասին հարցը: Եվրախորհրդի անդամ դառնալիս պաշտոնական Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման խնդիրը պատգամավորները կքննարկեն հունվարի 24-ին: Օրակարգում հարցը երրորդն է: Իրադրությունը պաշտոնակիցներին կներկայացնի մարդու իրավունքների կոմիտեի զեկուցող Ժորժ Կլերֆայթը: Զեկույցից հետո կկայանա մտքերի փոխանակություն: Բացառված չէ, որ արդեն ձմեռային նստաշրջանում կընդունվի որոշում` Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---