ՊԱՐԶՎԵԼ Է,ՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ15 հունվարի 2002 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները պարզել են, որ դեկտեմբերի 25-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, հանրապետության սահմաններից ներս անլեգալ ներթափանցման համար, ձերբակալված երկու տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են: Հիշեցնենք, որ Ստամբուլ-Երեւան երթի կասկածելի ուղեւորները անձնագրային ստուգմանը ներկայացրել են փաստաթղթեր, որոնցում գրված ազգանուններից հետեւում է, որ նրանք Բուլղարիայի քաղաքացիներ են եւ ծագումով բուլղարացի: Սակայն, իրենց ցայտուն ասիական դիմագծերով եւ սլավոնական ծագումով նրանք կասկածելի թվացին սահմանապահներին: Ձերբակալումից հետո ուղեւորները ներկայացան որպես Աֆղանստանի քաղաքացիներ: Ընդ որում Աֆղանստանում բնակվող ժողովուրդներից ոչ մեկի լեզվին չէին տիրապետում: Կատարված աշխատանքի հետեւանքում պարզվեց խախտողների իրական ծագումը: Այժմ քննարկվում է ձերբակալվածներին Իրանին փոխանցելու հարցը: Նշենք, որ Երեւանի տարածքով անլեգալ գաղթականները մտադիր էին հասնել մինչեւ Արեւմտյան Եվրոպա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |