Թուրքիան վերջնականապես փակեց իր համար ԵԱՀԿ Մինսկի խմբի դռները

Թուրքիան վերջնականապես փակեց իր համար ԵԱՀԿ Մինսկի խմբի դռները

PanARMENIAN.Net -
Եթե մինչ այդ Թուրքիան ցանկանում էր ինչ-որ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ միջնորդ դառնալ այդ հարցում, ապա Թուրքիայի վերջին արտահայտությունները ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին վերջնականապես փակեցին նրա համար այդ կազմակերպության դռները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա գտնում է նաեւ, որ չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է շաղկապվի հայ-թուրքական կարգավորման հետ»,-ասել է Կիրակոսյանը:



Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին ՀՀ ՍԴ Արձանագրությունների վերաբերյալ արձագանքին` Կիրակոսյանն ասել է, որ դրանով Անկարան ցանկանում էր հրահրել Երեւանին, սակայն շնորհիվ Երեւանի ճիշտ քաղաքականության, դա նրան չհաջողվեց: «Միակ ելքն այս փակուղուց Թուրքիայի քաղաքական կուրսի փոփոխությունն է»,-ասել է Կիրակոսյանը:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---