Վիկտոր Յանուկովիչ. ՎՈՒԱՄ-ի միջազգային միավորման գործունեությունն ակտուալ չէ

PanARMENIAN.Net -
ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) միջազգային միավորման գործունեությունն ակտուալ չէ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահության թեկնածու Վիկտոր Յանուկովիչը: «Ըստ իս, այդ դաշինքն որոշ չափով կորցրել է իր արդիականությունը կամ որպես քաղաքական նախագիծ իր գործնական զարգացումը, որովհետեւ վերջին 5 տարում ես միայն խոսակցությւններ են լսել այդ կառույցի մասին, սակայն կոնկրետ գործողություններ չեմ տեսել»,-ասել էՌեգիոնների կուսակցության առաջնորդը, հաղորդում է Գազետա-ռու-ն:



Հունվարի 17-ին կայացած Ուկրաինայի նախագահի ընտրություններում 1-2 տեղերը կիսեցին Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Փետրվարի 7-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:



ՎՈՒԱՄ-ը տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. հոկտեմբերին` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի կղմից (19999-2005թթ. կազմակերպությանն անդամակցում էր նաեւ Ուզբեկստանը): ՎՈՒԱՄ-ի հերթական գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ 2007թ. հունիսի 18-19-ին Բաքվում, որոշվեց ստեղծել ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ գումարտակ: Սակայն, ըստ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի, ավելի ուշ այդ որոշումն արգելափակվեց. «Ես ասացի նրանց` վերջ դրեք այդ խաղերին: Փառք Աստծո, ՎՈՒԱՄ-ի որոշումներն կոնսենսուսով չեն ընդունվում, եւ երբ մենք հրաժարվեցինք ստորագրել փաստաթուղթը, այդ գաղափարն արդյունքում ձախողվեց»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---