Զարուհի Փոստանջյանը մտադրություն չունի հաշտվելու ԵԽԽՎ որոշման հետ

Զարուհի Փոստանջյանը մտադրություն չունի հաշտվելու ԵԽԽՎ որոշման հետ

PanARMENIAN.Net -
«Ես մտադիր չեմ հաշտվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այն որոշման հետ, ըստ որի Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պատվիրակությունը պետք է ներկայացնեն միայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը»: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ համատեղ Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ասուլիսի ընթացքում Փոստանջյանը պատմել է, որ մասնակցել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի զեկույցի քննարկումներին` 2008 թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրա խոսքերի համաձայն, նա նիստին կարողացել է մասնակցել միայն այն պատճառով, քանի որ քննարկման որոշ մասնակիցներ ցանկացել են լսել նաեւ իր կարծիքը մարտի 1-ի դեպքերի մասին: Նրան նիստին հրավիրել են նաեւ հաջորդ օրը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Արմեն Ռուստամյանի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին որոշում պետք է ընդունվեր բյուրոյի նիստի ժամանակ` գաղտնի քվեարկությամբ:



«Անկասկած, դրանք խոչընդոտներ են, որ ստեղծում են իշխանությունները «Ժառանգություն» կուսակցության համար», - հայտարարել է Արամ Սաֆարյանը, ավելացնելով, որ առաջին դեպքը չէ, երբ կուսակցությունը հայտնվում է այսպիսի իրավիճակում: Որպես ապացույց նա նշեց. «Երեկ մենք իմացանք, որ մեր մեկ այլ ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում, Վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը չի մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին»: Ա.Սաֆարյանը նաեւ նշել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ով պետք է գնա Լ.Ալավերդյանի փոխարեն: Նա գտնում է, որ եթե Հայաստանի իշխանությունները նույնպիսի ակտիվություն ցուցաբերեին արտաքին մարտահրավերներին հակադարձելու համար, ապա շատ հիմնախնդիրներ վաղուց լուծված կլինեին:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:



2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:





Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:



Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:



Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---