Ստրասբուրգում զեկույց է ներկայացվել Նախիջեւանում մարդու իրավունքների խախտումների մասին

PanARMENIAN.Net -
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց է պատրաստել Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին: Նորվեգական RAFTO հիմնադրամի կազմակերպած հատուկ պատվիրակության «Ադրբեջանի սեւ կղզին` մարդու իրավունքների խախտումները Նախիջեւանում» զեկույցն անցած շաբաթ տարածվել է Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:



Պատվիրակության կազմում էին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Բերիտ Լինդեմանը, Ադրբեջանի գծով նախագծերի համակարգող Վուղար Գոջաեւը, Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ծրագրերի գծով մենեջեր Անե Բոնդեն, իրավապաշտպաններ եւ լրագրողներ:



Զեկույցում գնահատական է տրվում Նախիջեւանի ինքնավար հանրապետության քաղաքական համակարգին, նշվում են Նախիջեւանի ղեկավար Վասիֆ Թալիբովի ազգակցական կապերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ղեկավարության բռնատիրական մեթոդները համեմատվում են Թուրքմենստանում հաստատված ռեժիմի հետ: Նշվում է Նախիջեւանի կլանի իշխող դերը եւ բերվում է Նախիջեւանի ծնունդ հանդիսացող այն մարդկանց ցուցակը, որոնք բարձր պաշտոններ են գրավում Ադրբեջանում:



Զեկույցում արտացոլվել են նաեւ վերջին իրադարձությունները Բանանիյար գյուղում: Զեկույցի հեղինակները կոչ են արել Եվրոպայի Խորհրդին հետազոտել այդ իրադարձությունները, որոնք հանգեցրին տեղաբնակների զանգվածային ձերբակալությունների: ԵԽ-ն խորհուրդ է տվել հատուկ զեկուցող նշանակել Նախիջեւանի գծով:



Ըստ Լինդեմանի, Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են երկրում Հելսինկյան կոմիտեի նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, նա հաղորդել է, որ իշխանությունները թույլ չեն տվել Հելսինկյան կոմիտեին դիտարկումներ կատարել Ադրբեջանում ընտրությունների ժամանակ, հաղորդում է ադրբեջանական «Turan» գործակալությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---