Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կոչ է անում հարգել ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները

PanARMENIAN.Net -
2010թ. հունվարի 25-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմերբերգը տարածել է «Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն. դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ առաջացնում է միջհամայնքային ընդհարումներ» վերնագիր ունեցող հայտարարություն` ուղղված Եվրախորհդի անդամ-երկրներին, այդ թվում նաեւ Վրաստանին: Փաստաթղթում եւս մեկ անգամ ամրագրվում են ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշները:

Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայի քաղաքական քարտեզի վերաձեւումները էլ ավելի սրություն են հաղորդել այդ խնդիրներին: Բացի դրանից, ի հայտ եկող ազգայնական միտումները, միախառնված «ազգային նույնականությանե շուրջ առաջացած շփոթին ու անապահովությանը, քաջալերում են ծայրահեղականներին առաջ մղելու ազգային փոքրամասնությունների նկատմամբ այլատյացության գաղափարները:





Լեզվական խնդիրներին առնչվող հարցերը նոր ֆենոմեն չեն: Իսկապես, մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի միջազգային եւ Եվրոպական համաձայնագրերում ձեւակերպվել են նորմեր` նվիրված այդ խնդիրների կարգավորմանը:



Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:



Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:



Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---