ԱՄՆ-ն կոչ է անում արագացնել Արձանագրությունների վավերացման գործընթացը

ԱՄՆ-ն կոչ է անում արագացնել Արձանագրությունների վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net -
Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ ընթանան Արձանագրությունների վավերացման գործում: Այդ մասին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:



«Մեր կարծիքով հնարավոր է հաղթահարել երկրների միջեւ ստեղծված պատմական տարաձայնությունները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը կնպաստի խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում: Անհրաժեշտ է առաջ ընթանալ անկախ այլ հարցերից», - ասել է նա:



Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը կապի մեջ է երկու երկրների կառավարությունների հետ, եւ կոչ է անում նրանց առաջ ընթանալ, հաղորդում է Anatolia News Agency-ն



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---