Խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 120 հարց

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 120 հարց

PanARMENIAN.Net -
Հունվարի 29-ն ՀՀ խորհրդարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:



Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:



Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 1-ի ԱԺ նիստում:

 Ուշագրավ
---