ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՍՐԵՏԵՆԿԱ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍՆԱՆԿԱՆԱԼ «ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՎԱՆ» ԲԱՆԿԻՆ

PanARMENIAN.Net - «Կրեդիտ-Երեւան» բանկի նոր բաժնետեր` ռուսաստանցի գործարար, «Սրետտենկա» ընկերության ղեկավար Լեւոն Մարկոսը(Հայրապետյան) մտադիր է մինչեւ տարեվերջ իրականացնել երկարաժամկետ ներդրում, սնանկության վտանգի առջեւ հայտնված, բանկի ֆինանսական առողջացման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այժմ մշակվում է բանկի առողջացման ծրագիրը: Կենտրոնական բանկը արդեն նշանակել է «Կրեդիտ-Երեւանի» ժամանակավոր վարչակազմ: Անկախ փորձագետների կարծիքով, ստեղծված ծանր ֆինանսական վիճակից դուրս գալու համար բանկին հարկավոր կլինի 10 միլիոն դոլար: Միառժամանակ, ֆիզիկական անձանց ավանդների ծավալը հազիվ է գերազանցում այդ գումարը, իսկ ընդհանուր պարտավորությունները անցնում են 30 միլիոնի սահմանագիծը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա կեսերին «Կրեդիտ-Երեւան» բանկի կանոնադրական հիմնադրամում փոփոխություններ տեղի ունեցան: Բանկի բաժնետոմսերի խոշոր փաթեթի սեփականատեր, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը իր բաժնի զգալի մասը(50 տոկոսից ոչ պակաս) վաճառեց ռուսաստանցի գործարար Լե-ոն Մարկոսին(Հայրապետյան): Հուլիսի սկզբին կայացած գործարքի պահից սկսած` նոր բաժնետեր-ոչ ռեզիդենտը արդեն իրականացրել է մի շարք երկարաժամկետ ներդրումներ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---