ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության լրագրողի հետ հարցազրույցում հաղորդել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքերով, 2002 թվականի սկզբին Վաշինգտոնից Երեւան կժամանի ամերիկյան ռազմական փորձագետների հատուկ պատվիրակությունը ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարների մանրազննին քննարկման նպատակով: Ինֆորմացիայի աղբյուրը հաղորդել է, որ պատվիրակությունը կղեկավարի մի սպա, որը լիազորված է ինքնուրույն որոշում կայացնել Պենտագոնի անունից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---