ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՓՈԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ «ՑՆՈՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ» ՀԵՏ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Պետության ղեկավարը ռուս քաղաքագետի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունների ընթացքը: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Ղարաբաղի տնտեսության զարգացման հեռանկարներին: Կոնստանտին Զատուլինը երեկ հանդիպել է նաեւ Ստեփանակերտի լրագրողներն: Նա նշել է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի որպես ինքնուրույն կողմի մասնակցության անհրաժեշտությունը: Քաղաքագետը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի փոխի անկախությունը Ադրբեջանին միանալու «ցնորային գաղափարի» հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---