ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51 ՏՈԿՈՍԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է երկրի բնակչության 51 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսին են հարցման արդյունքները, որը անցկացրել է հայկական սոցիոլոգիական ասոցիացիան 1500 քաղաքացիների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում: Ուսումնասիրությունը անցկացվել է ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության ֆինանսական աջակցմամբ: Վստահության նվազագույն ցուցանիշը Հայաստանի բնակչության մոտ ունի դատական համակարգը, որին վստահուն է հարցման մասնակիցների միայն 26 տոկոսը: Հարցվողների 62 տոկոսը համարում է, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն: Եվս 16 տոկոսը գտնում է, որ ժողովրդավարություն Հայաստանում կա, բայց սահմանափակ մասշտաբով: Հարցման մասնակիցների 15 տոկոսը ընդունում է Հայաստանում ժողովրդավարության առկայությունը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---