ԼՂՀ-Ն ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ինֆորմացիայի կապակցությամբ, ըստ որի չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարին Սուխումիյում, քննարկվելու է ռազմական դաշինք ստեղծելու մասին հարցը: ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ ունի բավականաչափ ներուժ իր անվտանգությունը ապահովելու համար եւ ուրիշ ուժերի հետ ռազմական դաշինք ստեղծելու կարիք չունի: Փաստաթղթում ընդգծվում է, որ պաշտոնական Ստեփանակերտը առաջիկա հանդիպմանը մտադիր է շեշտը դնել անվտանգության միջազգային ու ռազմա-քաղաքական երաշխիքների համակարգ ստեղծելու վրա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---