ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմությունը,որը միավորված է այսպես կոչված «Դեմդլոկում», ուսումնասիրել է Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց երկրի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման հարցը: Քննարկման արդյունքների հիման վրա ընդունված հայտարարությունում ասվում է, որ անցկցված ուսումնասիրության արդյունքները լավատեսություն չեն ներշնչում: Խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ գործերի նման իրողությունը պարտավորությունների իրականացման ոլորտում «կարող է հիմք դառնալ միջազգային պատժամիջոցների համար»: Խոսքը գնում է այդ հեղինակավոր կազմակերպության լիիրավ անդամի մանդատից Ադրբեջանին զրկելու մասին: Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանին հեռացնելու մասին հարցը կարող է լուծվել արդեն հաջորդ տարվա սկզբին: Ինչպես հայտնի է, հունվարին Սթրասբուրգում կուսումնասիրվեն Ադրբեջանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների տարեկան մոնիտորինգի արդյունքները: Այդ կապակցությամբ, Բաքվի «Զեռկալո» թերթը գրում է, որ «Եվրոպայի Խորհրդում մանդատից զկվելը կզրկի Ադրբեջանին կարեւորագույն ամբիոնից, այդ թվում եւ ղարաբաղյան հարցում»:«Իրավունք ունե՞նք մենք արդյոք հրաժարվելու այդ ամբիոնից»,- հարց է տալիս թերթը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---