ԻՍՐԱԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԵԼ-ԱՎԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում Իսրաելի դեսպանատան քարտուղար Գարրի Քլեյմանը արտահայտել է Թել-Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին իսրաելական ռազմական տեխնիկայի գաղտնի առաքումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կլեյմանը հերքել է այդ ինֆորմացիան եւ հայտարարել է, որ «նման գործարք չի կնքվել եւ չի նախատեսվել»: Հիշեցնենք, որ ռուսական, հայկական , լիվանական մի շարք ԶԼՄ-ներում ինֆորմացիա եղավ այն մասին, որ Անկարայում գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրաելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մերքավա» տիպի հարյուր տանկեր ու երեսուն մարտական ինքնաթիռներ Բաքու առաքելու վերաբերյալ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---