ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովվապետական այցը Ֆրանսիա: Փարիզի «Ֆրգարոն» երեկվա համարում հրապարակել է հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի հետ: Խոսելով ղարբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին` Կաթողիկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխադարձ ընդունելի լուծում որոնելու հարցում: Գարեգին Երկրորդը հաստատել է ինֆորմացիան այն մասին, որ դեկտեմբերի վերջին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների կառավարման ղեկավար Շեյհ-ուլ- Իսլամի Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական, թվով յոթերորդ հանդիպումը կկայամա Մոսկվայում Համայն Ռուսիո ու Մոսկվայի Պատրիարք Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---