Էդուարդ Շարմազանով. Պաշտոնական Բաքվի հայտարարություններն իրավիճակի ոչ համարժեք գնահատման արդյունք են

Էդուարդ Շարմազանով. Պաշտոնական Բաքվի հայտարարություններն իրավիճակի ոչ համարժեք գնահատման արդյունք են

PanARMENIAN.Net -
Պաշտոնական Բաքվի, այդ թվում նաեւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան հիվանդ երեւակայության պտուղ եւ իրավիճակի ոչ համարժեք գնահատման արդյունք: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Բաքվում մինչ օրս չեն հասկացել, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում:



«Վերաիմաստավորելով հայտնի ասացվածքը, կարելի է ասել.ավելի շուտ երկինքը ներքեւ կիջնի, քան Լեռնային Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,-ասել է ՀՀԿ քարտուղարը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---