ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը կարճատեւ այցով ժամանել է Երեւան: Նախարարը Երեւան է ժամանել Բաքվից: Պենտագոնի ղեկավարը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել են, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում փոխներգործության, «Գործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրում Հայաստանի մասնակցության ընդլայնման եւ ռազմական ոլորտում գործակցության զարգացման հետ առնչվող հարցեր: Այցի ավարտին ԱՄՆ պաշտպանության նախարարն անց է կացրել մամուլի ասուլիս: Պատասխանելով լրագրողների հարցերին` պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են օժանդակել Հայաստանին խաղաղարարների գումարտակի սպաների ուսուցման, ինչպես նաեւ ականազերծման կենտրոնի ստեղծման եւ կապի միջոցների կատարելագործման հարցերում: Ռամսֆելդն ընդգծել է, որ գոհ է բանակցությունների արդյունքներից: Երեկոյան նա մեկնել է Թբիլիսի:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---