ՀԱԿ-ը ներկայացրեց մարտի ճգնաժամից դուրս գալու վեց քայլերը

ՀԱԿ-ը ներկայացրեց մարտի ճգնաժամից դուրս գալու վեց քայլերը

PanARMENIAN.Net - Երեւանում կայացած ցույցի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ անունից ներկայացրեց «մարտի ճգնաժամից» դուրս գալու վեց քայլերը: Ինչպես հայտնեց Լեւոն Զուրաբյանը, այդ քայլերը պետք է իրականացվեն մինչեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի հաջորդ նիստը:

«Առաջինը` անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրորդը` մինչեւ ապրիլ ամիսը վերականգնել մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում կատարված սպանությունները հետաքննող անկախ մարմինը: Երրորդը` ապրիլի ընթացքում վերանայել ցույցերի, երթերի անցկացման մասին օրենքը եւ այդ օրենքին վերադարձնել նախկին տեսքը: Չորրորդը` մինչեւ մայիս ամիսը բացել A1+ հեռուստաալիքը, հինգերորդը` մինչեւ մայիսի վերջը բարեփոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը եւ վեցերորդը` հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել»,- հայտնեց Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հաղորդեց ՀԱԿ համակարգողը, մարտի 16-ին Կոնգրեսն այդ կետերը կներկայացնի Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին:

Բացի դրանից, ինչպես հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, Կոնգրեսը պատրաստվում է դատի տալ պետությանը գազի գների բարձրացման դեմ:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---