ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵՆԶԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՑՎԵԼ ՈՒԹԸ ՏԱՐՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում իսկական զինվորական ծառայության զորակոչի տարիքային ցենզը կարող է ավելացվել 27-ից մինչեւ 35 տարեկան: Դա տեղի կունենա, եթե խորհրդարանը հաստատի նախագահ Ալիեւի ներկայացրած օրինագիծը: Առաջարկված ուղղումների համաձայն, կփոփոխվեն նաեւ զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու պայմանները: Եթե ավելի վաղ տարկետում էին ստանում, մեկ կամ երկու երեխա ունեցող զորակոչման տարիքի անձինք, ապա այժմ տարկետման իրավունք կունենան երեք եւ ավելի երեխաներ ունեցող զորակոչիկները: Սպասվում է, որ այս շաբաթ խորհրդարանը կհաստատի նշված փաստաթուղթը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---