Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է Արձանագրությունների վավերացման գործընթացը

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան խոստովանում  է, որ արհեստականորեն ձգձգում է Արձանագրությունների վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է Արձանագրությունների վավերացման գործընթացը: Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին գործընթացի դադարեցման սպառնալիքներ է հնչեցրել:

Նալբանդյանի խոսքով, եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել Արձագրությունները եւ դա չի արել: «Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր: Այսինքն, Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին հստակ ասվում է դեռեւս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---