Նիկոլ Փաշինյանի գործով դատարանը վճիռ կկայացնի մարտի 9-ին![]() 5 մարտի 2010 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանում ավարտվեց Վճռաբեկ դատարանում «Հայկական ժամանակ» ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական հետաքննությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանի խոսքով, դատարանը վճիռ կկայացնի ընթացիկ տարվա մարտի 9-ին: «Հայկական ժամանակ» ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտված է 7 տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 1-ին մասի 225 հոդվածի համաձայն (զանգվածային անկարգությունների հրահրում), պատիժը կրելով Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Դրա հետ մեկտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Փաշինյանին անմեղ է ճանաչել Հայաստանի ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառում) նախատեսված հանցագործության կատարման մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |