ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Մոտակա երկու ամիսներին Երեւան կայցելեն Պենտագոնի պաշտոնական անձիք` հայ-ամերիկյան ռազմական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական կցորդ Էրիկ Ֆոն Թերշը: Նրա խոսքերով` այժմ հայ եւ ամերիկացի փորձագետները քննարկում են երկկողմ գործակցության մանրամասները: Ֆոն Թերշը նշել է, որ այդ գործակցությունը, հավանաբար, կզարգանա երկու հիմնական ուղղություններով: Առաջինը, դա ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունն է Հայաստանի Ռազմական ուժերին` հանդերձանք եւ համազգեստներ ձեռք բերելու համար: Ընդ որում, հայկական կողմն ինքը կարող է ընտրել մատակարարող-երկիրը: Այսպես, Միացյալ Նահանգները դեմ չեն այդ միջոցներով ձեռք բերել ռուսաստանյան հանդերձանք եւ համազգեստներ: Երկկողմ ռազմական գործակցության մյուս ուղղությունը կարող են հանդիսանալ ամերիկյան զինվորական ակադեմիաներում հայ զինվորական մասնագետների, ինչպես նաեւ հայ խաղաղարական գումարտակի սպաների ուսուցման միջազգային ծրագրերը: Ռազմական կցորդը չբացառեց հայ խաղաղարարների ուսուցման ֆինանսավորման հնարավորությունը հունական ակադեմիաներում: Եթե Հայաստանը ցանկություն հայտնի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ամերիկյան կողմը «ուրախությամբ կընդառաջի դրան», ավելացրել է Էրիկ Ֆոն Թերշը: «Միացյալ Նահանգները կամենում են իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի ինտեգրացիային միջազգային անվտանգության համակարգում»,- ընդգծել է ռազմական կցորդը: Նա ավելացրեց նաեւ, որ Վաշինգտոնը Հայաստանը դիտում է որպես միջազգային անվտանգության համակարգի մասնիկ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---