ԵԱՀԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստում` ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը հայտնեց, որ այժմ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրներով զբաղվող Վեհաժողովի հատուկ կոմիտեի ստեղծման նպատակահարմարության հարցը: Նա հիշեցրեց, որ Խորհրդարանական Վեհաժողովին կից գործում են նման կոմիտեներ, որոնք զբաղվում են Մերձդենեստրյան, Կոսովոյի եւ Աբխազիայի հարցերով: Ըստ Սեւերինի գնահատման` դրանց գործունեությունը նպաստել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիների գտնելուն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---