Մեկնարկել է Հայաստանի նախագահի այցը Սիրիա

Մեկնարկել է Հայաստանի նախագահի այցը Սիրիա

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշարալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, ՍԱՀ Ժողովրդական պալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը: Տեղի է ունեցել նաեւ պաշտոնական պատվիրակություններիընդլայնված կազմով հանդիպումը:

Սերժ Սարգսյանն ու Բաշարալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի նախագահի` Երեւան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական գործակցության ծավալը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն էհայտնելՍիրիայինախագահին` մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---