Արա Սաղաթելյան. Հայաստանը տեղեկատվական պատերազմ չի վարում Բաքվի հետ, այլ գտնվում է տեղեկատվական հակազդեցության գործընթացում

Արա Սաղաթելյան. Հայաստանը տեղեկատվական պատերազմ չի վարում Բաքվի հետ, այլ գտնվում է տեղեկատվական հակազդեցության գործընթացում PanARMENIAN.Net - «Տեղեկատվական հոսքերի արագությունն այսօր ակնհայտորեն աճում է, որին զուգահեռ պետք է աճի հայկական ԶԼՄ-ների զգոնությունը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: Ըստ նրա, ժամանակակից պատերազմները ընթանում են ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ տեղեկատվական եւ հոգեբանական դաշտերում: Ընդ որում, նա նշել է, որ հայկական ԶԼՄ-ները համեմատաբար առավել ուշադիր են սկսել վերաբերվել արտասահմանյան աղբյուրներին: «Որքան շատ է աճում տեղեկատվական հոսքերի արագությունը, այնքան բարդանում է լրագրողների եւ խմբագիրների աշխատանքը»,-ասել է Սաղաթելյանը:



Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմի վերաբերյալ հարցին` Արա Սաղաթելյանն ասել է, որ Երեւանն այս պահի դրությամբ տեղեկատվական պատերազմ չի վարում Բաքվի հետ, քանի որ տեղեկատվական պատերազմն ենթադրում է այլ գործողություններ, ի տարբերություն մեր այժմյան գործողությունների: Ըստ նրա, այժմ երկիրը գտնվում է տեղեկատվական հակազդեցության գործընթացում:



Ընդ որում, անդրադառնալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ինչը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հայկական ԶԼՄ-ներում` Սաղաթելյանն ասել է, որ Հայաստանը կանգնած չէ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի առջեւ: «Վերջին օրերի տեղեկատվական ակտիվությունը

ես չեմ համարում առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսման նշան: Ըստ իս, նման ակտիվացումն ավելի շատ արհեստական է: Վերջերս հայկական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը ես գնահատում եմ որպես ռեֆլեքսիա այն տեղեկատվության հանդեպ, որը հրապարակում է ադրբեջանական մամուլը եւ նրա հետ գործարքի մեջ մտած որոշ ռուսական ԶԼՄ-ներ»,-նշել է նա` հավելելով, որ հայկական կողմին պարտադրում են նման քննարկումներ ծավալել:



Սաղաթելյանը նշել է նաեւ, որ Բաքուն ակտիվորեն օգտագործում է ադրբեջանական, թուրքական, վերջերս նաեւ վրացական տեղեկատվական հարթակները մանիպուլյացիայի նպատակով»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---