Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում23 մարտի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցովգտնվում է Սիրիայիում: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը այցելել է Դամասկոսի համալսարան եւ հանդես է եկել ելույթով: «Ես այսօրգտնվումեմ եղբայրական Սիրիայի հինավուրց մայրաքաղաք Դամասկոսում հարգարժան նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի հրավերով: Մեր միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում եւ հիանալի բարեկամական հարաբերություններ: Նախագահների մակարդակով սա մեր երկրորդ հանդիպումն է վերջին ինն ամիսների ընթացքում»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: «Հայաստանի եւ Սիրիայիմիջեւայս 18 տարիներին ստորագրվել են մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համագործակցությունը կարգավորող գործնական ծրագրեր: Իմ այս այցի շրջանակներում ստորագրվելու են մեկ տասնյակ փաստաթղթեր` ամենատարբեր բնագավառներում: Քաղաքական հարցերիշուրջմիացյալդիրքորոշումների մշակում, առեւտրատնտեսական կապերի ամրապնդում, գյուղատնտեսական բնագավառում փորձի փոխանակում, տեղեկատվական, կրթական, մշակութային փոխանակումներ. սա է մեր կառավարությունների միջեւ համագործակցության ոլորտների ոչ ամբողջական ցանկը: Եւ այդ ցանկն օր օրի ընդլայնվում է` ընդգրկելով նոր ոլորտներ եւ նոր ծրագրեր: Այս այցի ընթացքում մեր կառավարությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ գիտական ու գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր»,-ասել է նախագահ Ս.Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն, ընդհանրապես, մեծջանքեր էգործադրում Արաբական աշխարհի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստանը ներկայացված է Արաբական Պետությունների Լիգայում: «Վստահորեն կարող եմ ասել, որ Սիրիայի ղեկավարությունը կիսում է մեր խորը համոզմունքն առ այն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է լուծել պատմության ընթացքում առաջացած բոլոր վեճերը, ուղիղ երկխոսության եւ համագործակցության միջոցով հարթել ժողովուրդների միջեւ առաջացած ատելության եւ անհանդուրժողականության պատնեշները»,-ասել է ՀՀ նախագահը: Իր խոսքում Ս.Սարգսյանն երախտագիտություն է հայտնել «արաբ եղբայրներին, Սիրիայի բնակիչներին, ովքեր, ենթարկվելով հալածանքների եւ քամահրելով մահապատժի վտանգը, չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը եւ ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ձեռնարկած ոճրագործությունից մազապուրծ հայ փախստականներին: Սիրիայում ապաստանգտած հարյուրհազարավորհայությունը կառուցեց իր ներդրումը բերեց Սիրիայի բազմազգ քաղաքակրթության զարգացմանը: Նրանք իրենց հավատարիմ կեցվածքով եւ անձնվեր աշխատանքով ապացուցեցին, որ երախտապարտ են Սիրիայի ժողովրդին», ասել է նախագահը Դամասկոսի համալսարանում ունեցած իր ելույթում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |