Ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է ԵԱՀԿ դիտարկումները31 մարտի 2010 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Մենք արդեն ուշադրություն չենք դարձնում Կալաշնիկովի հրացանից արձակված կրակոցներին, քանի որ դրանք հաճախ են: Դա, օրինակ, նման է քարեր շպրտելուն: Բայց վերջին ժամանակներն ադրբեջանական կողմը սկսել է կրակել հայկական տարածքի վրա խոշոր տրամաչափի զենքից, եւ տրամաչափն անընդհատ մեծանում է»,- Բերքաբեր գյուղի մոտ ԵԱՀԿ դիտարկումն անցկացնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Տավուշի մարզի վարչակազմի ղեկավար Արմեն Ղուլարյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է դիտարկումները` վկայակոչելով գոյություն չունեցող արգելքները եւ ասելով, թե չի կարող ապահովել դիտարկումն անցկացնող սպաների անվտանգությունը: «Հայկական կողմը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը ոչ թե 100, այլ 1000 տոկոսով»,- ասել է Ղուլարյանը: Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, սահմանի կոմիսար Անդրանիկ Մկրտումյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Հելսինկիում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել հեռացնել դիպուկահարներին կրակի գծից, սակայն ադրբեջանական կողմը մինչեւ հիմա չի համաձայնվել, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Տավուշի մարզից: Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մոտ ԵԱՀԿ-ն անցկացնում է պլանային դիտարկում ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Դիտարկմանը չի մասնակցում ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցիչը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |