ՀԱԿ. Արդարադատության նախարարությունը հերքում է մարտիմեկյան գործերով թույլ տված ապօրինություններն ու սխալները

ՀԱԿ. Արդարադատության նախարարությունը հերքում է մարտիմեկյան գործերով թույլ տված ապօրինություններն ու սխալները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցի առնչությամբ Հայաստանի արդարադատության նախարարությանը եւ ճռաբեկ դատարանի առարկությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է. «ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցում հարյուր քրեական գործերի ընթացքի մանրամասն դիտարկման ու գնահատման արդյունքում, թեեւ զգալի ուշացումով, անձի ազատության իրավունքի, անմեղության կանխավարկածի, կողմերի հավասարության սկզբունքի, միայն ոստիկանական ցուցմունքներով, ինչպես նաեւ խոշտանգումներով ու ահաբեկումներով ձեռք բերված ապացույցներով անձանց դատապարտելու մի քանի տասնյակ կոպտագույն խախտումներ ու փաստեր են արձանագրվել»:

«Արդարադատության նախարարությունը մոռանալով, որ ինքը Կառավարության մարմին է, ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով որեւէ գործառույթ չունի ոչ դատարանների արդարադատության իրականացման, ոչ էլ հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել եւս` ՀՀ դատախազության նկատմամբ, համառորեն հերքում է իր հետ որեւէ առնչություն չունեցող կառույցների թույլ տված ապօրինություններն ու սխալները: Վճռաբեկ դատարանն էլ, իր հերթին, իրեն իրավունք է վերապահում կարծիքներ եւ գնահատականներ հայտնել մարտի 1-ի գործերով, որոնցով մեղադրյալների ու դատապարտյալների, նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքների բացարձակ մեծամասնությունը նույնիսկ վարույթ չի ընդունել ու չի քննել:

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---