Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու31 մարտի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եթե որեւէ մեկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջընթաց է սպասում, ապա իզուր, սպասումներն անհիմն են: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀՇ վարչության անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը հազիվ թե որեւէ համաձայնությամբ ավարտվի: Ավելի շուտ, կարող է Մայնդորֆի փաստաթղթի նման մի հռչակագիր ստորագրվի, որն իրենից ոչինչ չի ներկայացնի: ԱՄՆ-ն, իհարկե, կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է եւ Վաշինգտոնում հարաբերությունները չի սրի իր ազգային շահերից ելնելով: ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ոչ իր շահերի հաշվին», - ընդգծել է Արզումանյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |