Տիգրան Ուրիխանյան. Հայաստանի ներքին քաղաքականությունը նախաձեռնողականության կարիք ունի

Տիգրան Ուրիխանյան. Հայաստանի ներքին քաղաքականությունը նախաձեռնողականության կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին քաղաքականությունը նախաձեռնողականության կարիք ունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, երկրի արտաքին քաղաքականությունը լրջորեն ազդում է ներքին քաղաքականության վրա, որն անընդհատ փոխվում է:

Ընդ որում, նա քննադատել է Հայաստանի կառավարության գործունեությունը` ասելով, թե ՀՀ վարչապետը պետք է հրաժարական տա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Ուրիխանյանն ասել է, որ չնայած, որ Արձանագրություններում նման բան չի ասվում, սակայն հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ընդ որում նա նշել է, որ ոչ մի ճնշում Թուրքիայի հանդեպ միջազգային հանրության կողմից նա չի տեսնում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---