Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին հայկական պատվիրակությունը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 6-ին մասնակցելու է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՀՀ ԱԺ-ում: Միջոցառումը կշարունակվի մինչեւ ապրիլի 8-ը:

Վեհաժողովի շրջանակներում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության փորձախորհրդատվական խորհրդի հերթական նիստը: Մասնագետները քննարկելու են ծայրահեղականության դեմ պայքարի համաձայնագրի վերամշակման հարցեր:

ԱՊՀ

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---