ԱՅՍՕՐ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ի Սենատի համաձայնեցման հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի նիստում սպասվում է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը ժամանակավոր կասեցնելու վերջնական որոշման ընդունումը: Հիշեցնենք, որ այդ ուղղումն արգելում է ԱՄՆ-ի կառավարությանը ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին` մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին դիմել կոնգրեսականներին պահանջով` օրինագծում արձանագրել այն կետը, որն արգելում է Ադրբեջանին օգտագործել ամերիկյան ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղի դեմ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը կասեցնելու մասին որոշումը, որը կգործի մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---