Հայաստանի նախագահը պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց![]() 12 ապրիլի 2010 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Նախագահի հրամանագրով 2009 թվականի մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար եւ Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար, հաղորոդւմ է նախագահի մամլո ծառայությունը:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |