ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Շարունակվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի այցը Վրաստան: Վրաստանի նախագահի հետ անցկացրած բանակցությունների ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել է Աբխազիայում խաղաղարար գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Հանդիպման ավարտից հետո կայացած ճեպազրւյցի ժամանակ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ «եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնի միջազգային ուժեր մտցնել աբխազական հակամարտության գոտի, վրացական իշխանությունները կդիմեն Թուրքիային` խաղաղարար ուժերի ձեւավորմանը մասնակցելու առաջարկով»: Շեւարդնաձեի խոսքերով` պաշտոնական Թբիլիսին «ողջունում Է Թուրքիայի աճող մասնակցությունը աբխազական հակամարտության կարգավորմանը եւ անհրաժեշտ է համարում օգտագործել նրա ներուժը»: Ահմեդ Սեզերը նշել է, որ աբխազական հարցում Թուրքիան տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման կողմնակից է: Նա շեշտել է, որ «Անկարան պատրաստ է անել ամեն ինչ` աբխազական հակամարտությունը կարգավորելու համար»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---