ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

PanARMENIAN.Net - Հունաստանի ոստիկանությունը կանխել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի դեմ մահափորձը` նրա Աթենք այցի ընթացքում: Հունաստանում բնակվող մի քուրդ, անվանելով նրան մարդասպան, փորձել է հարձակվել դիվանագետի վրա, բայց ձեռբակալվել է Հունաստանի հատուկ ծառայութունների ներկայացուցիչների ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պահակախմբի կողմից: «Արմինֆո» գործակալության տեղեկությունների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել, երբ Իսմայիլ Ջեմը իր հունական գործընկեր Գեորգիոս Պապանդրեուի հետ գտնվում էին լուսանկարների ցուցահանդեսում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---